Բանակցություներ են ընթանում զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ. Արցախի տեղեկատվական շտաբ

22 Սեպտեմբերի 2023, 15:19

Քաղաքականություն

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրեր վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: