Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ

29 Ապրիլի 2024, 15:43

Քաղաքականություն

Ալմաթիում կայանալիք բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը՝ ներկայացնելով առաջիկա հանդիպման մանրամասները։

«Եթե երկու երկրներն էլ խաղաղության գան, և այն ստորագրվի մեր տարածքում, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա»,- ասել է նա։