Բանակում խաղաղ պայմաններում ՄԻՊ-ն արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ
18 Հունվարի 2024, 18:57
ՀՀ զինված ուժերում վերջին 4 տարում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրել է մահացության դեպքերի դինամիկ աճ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
«2018 թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020 թ.՝ 54 դեպք, 2021 թ.՝ 58 դեպք, 2022 թ.՝ 64, 2023 թ. ավելի շատ: Նույն իրավիճակն է նաև ինքնավնասումների առումով․ 2020 թ.՝ 65, 2021 թ.՝ 77, 2022 թ.՝ 108 ինքնավնասման դեպք։
Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքին գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է»,- ընդգծել է Եղոյանը։