Բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»
17 Մայիսի 2025, 16:30
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի որոշմամբ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»։ Այս մասին տեղեկանում ենք Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից։
«Կարծում եմ՝ այս պատվին են արժանացել իմ բազում նվիրումը, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և մեր ինքնության պաշտպանությունը…
«Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային, եկեղեցական և մշակութային արժեքների, հայի ինքնության պաշտպանության համար։
Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 2005 թվականին ժամանած մի «օտարական» բանաստեղծ, 2025-ին կդառնար պատմության մեջ առաջին Ֆրանսիայում հաստատված հայաստանցի հայը, որը կպարգևատրվեր Ֆրանսիայի Ազգային Արժանիքի ասպետի բարձր պետական շքանշանով…
Խորին երախտագիտությունս Ֆրանսիայի Հանրապետությանն այս բացառիկ կոչմանն ինձ արժանացնելու համար»,- գրել է Խուրշուդյանը։