Բաքու մեկնած անձինք դավաճաններ են․ հարցում

22 Հունվարի 2026, 16:20

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ամիսներ առաջ մեկնել էին Ադրբեջան, որտեղ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող որոշ հարցեր։ Այս թեման դեռ շարունակում է մնալ մարդկանց քննարկումների կենտրոնում։

Վայոց ձորի մարզում անցկացված հարցման ժամանակ մասնակիցները նշում են, թե այդ մարդիկ ինչ սրտով են մեկնել Բաքու, երբ այնտեղ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները խոշտանգվում են։

«Սխալ եմ համարում այդ քայլը։ Նրանք չպետք է գնային, քանի դեռ մեր բոլոր գերիներին ազատ չի արձակել Ադրբեջանը,»,-նշել է մեր զրուցակիցը։

Մարդիկ ընդգծել են՝ նրանք բարոյական իրավունք չունեն ազգին վերաբերող հարցեր քննարկել, քանի որ դավաճաններ են, իսկ գնալուց հետո, գոնե պետք է հետ չգային։