Բաքու մեկնածները ծախված մարդիկ են․ հարցում Շիրակում

06 Դեկտեմբերի 2025, 19:06

Քաղաքականություն

Շիրակում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք Բաքու այցելած հայկական պատվիրակությունը բարոյական իրավունք ունի՞ խոսելու բոլորի անունից։

Բնակիչներից մեկի խոսքով՝ նրանք ծախված մարդիկ են և փողի համար հայրենիքն են դավաճանում։

Հարցման մեկ այլ մասնակից նշել է․ «Նրանք այդ բարոյական իրավունքը չունեն։ Ես չեմ պատկերացնում, թե այդ մարդիկ ինչ աստիճանի թրքամետ են»։

«Իրենց որդիներին սպանողների հետ ո՞նց են պայմանագիր կնքում»,- հարցադրում է արել շիրակցիներից մեկը։

Ըստ բնակիչների՝ Բաքու մեկնածներն աջակցում են Փաշինյանին, որպեսզի պահեն իրենց աթոռը։

Մանրամասները՝ տեսանյութում։