Բաքուն բողոքի նոտա է հղել Մոսկվային

14 Նոյեմբերի 2025, 17:35

Քաղաքականություն

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Կիևում գտնվող իր դեսպանատան ուղղությամբ հարվածից հետո, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել ռուսական հրթիռի հարվածի հետևանքով։

ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են՝ սա առաջին դեպքը չէ, որ դիվանագիտական ներկայացուցչության մոտ հրթիռներ են ընկնում, ինչն էլ կասկածն է հարուցում նման հարձակումների հնարավոր դիտավորության վերաբերյալ։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, դեսպանատան տարածքում ընկել է «Իսկանդեր» տիպի հրթիռ, ինչի հետևանքով ամբողջությամբ ավերվել է ցանկապատի մի մասը, վնասվել են շենքերը, ծառայողական տրանսպորտային միջոցները, վարչական տարածքները և հյուպատոսական բաժինը։ Դեսպանին հանձնվել Է բողոքի նոտա։

Բաքուն Մոսկվայից պահանջել է անցկացնել միջադեպի մանրակրկիտ հետաքննություն և տրամադրել պարզաբանումներ։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և քննարկել իրավիճակը։