Բաքուն ցանկանում է արագ լուծել խնդիրը, քանի Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով. Յուրի Կոտենոկ

09 Սեպտեմբերի 2023, 16:19

Կարծիք | Քաղաքականություն

Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռազմական լրագրող Յուրի Կոտենոկ- նշել է, որ Փաշինյանն ու իր կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի փաստացի հեռանան Ռուսաստանից, իսկ հակառակորդը բավական հարմար պահ է ընտրել՝ տեսնելով, թե հայ-ռուսական հարաբերությունները ինչ տարաձայնության կետի են հասել։

«Ես կարծում եմ, որ Ալիևը չի վախենում Մոսկվայի արձագանքից, բայց դա իմ մասնավոր կարծիքն է։ Բացատրեմ, թե ինչու. վերջերս տեղի ունեցավ Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ, և բացի Ուկրաինական քեյսից, անշուշտ, խոսք էր գնում Լեռնային Ղարաբաղի մասին, և թուրքը ինչ-որ բաներ էր բարձրաձայնում ։ Ես չեմ խորանա դավադրության մեջ, ես տեղեկատվությանը չեմ տիրապետում, բայց կարող եմ ենթադրել, որ Ալիեւը որոշակի քարտ-բլանշ ունի Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը բավական լուրջ զբաղված է ուկրաինական ռազմական գործողությունների թատրաբեմում։ Այսինքն՝ դա Բաքվին որոշակի իրավունք է տալիս հաշվի չնստել Ռուսաստանի շահերի հետ», — նկատեց զինկորը։

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ Յուրի Կոտենոկը նշել է, որ Թեհրանը դեռևս զբաղվում է իր դիրքորոշման ուսումնասիրությամբ և վստահություն չկա, որ ԻՀՊԿ-ն տեղակայել է իր ռազմական ուժերը և սպասում է առիթի ագրեսորին մի փոքր զսպելու համար:

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մենք գիտենք, որ խաղաղապահների մանդատը կավարտվի մի քանի տարի անց։ Եվ եթե այն չերկարաձգվի կողմերից մեկի անհամաձայնության դեպքում, ապա խաղաղապահները ստիպված կլինեն լքել տարածաշրջանը։ Այժմ իրավիճակն այնպես է դասավորվում, որ Բաքվին չի գոհացնում ևս երկու տարի սպասել Ուկրաինայում ձգձգված ռազմական գործողությունների ֆոնին։ Նրանք ցանկանում են արագ լուծել այդ խնդիրը, քանի դեռ Ռուսաստանը շեղվում է, և որ ամենակարևորն է՝ նրանք բավական հարմար պահ են ընտրում՝ տեսնելով, թե հայ-ռուսական հարաբերությունները ինչ տարաձայնության կետի են հասել։ Ցավոք, պետք է խոստովանել՝ հիմնականում Երևանի մեղքով։ Ես ամեն ինչում համաձայն չեմ տարածաշրջանում տիրող իրավիճակի մեր գնահատականի հետ, ես ունեմ իմ տեսակետը և ավելի կոշտ կգործեի ագրեսորի նկատմամբ։

Բայց, այնուամենայնիվ, ես տեսնում եմ, որ Փաշինյանն ու իր կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի, փաստացի, հեռանան Ռուսաստանից։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվում, ավելի ճիշտ՝ այնպիսի վատ մենամարտ է ստեղծվում, որը կհարվածի նախ հայերին, այն մարդկանց, ովքեր ապրում են անմիջապես սահմանամերձ շրջաններում։ Հայաստանն այնքան մեծ չէ, որքան շատերին կարող է թվալ, և Հայաստան թուրքական անօդաչու թռչող սարքերը թռել են հակամարտության ժամանակ, ի դեպ, հասել են Աբովյան։ Ահա թե ինչու է սպառնալիքը լուրջ։

Բայց, իրավիճակը կարող է զարգանալ նաև ռուսական զորախմբի նկատմամբ սադրանքի փորձով։ Փորձելով կաշկանդել` կարող է, նույնիսկ, ինչ-որ կերպ նվազագույնի հասցնել ուղղակի հարձակումները և հետո ճեղքել այդ միջանցքը, որը Նախիջևանով անմիջապես Թուրքիան կկապի հիմնական Ադրբեջանի հետ։ Այսպիսով, դա կդառնա Հայաստանի տարածքի իսկական կաստրացիա։ Սա հնարավոր սցենարներից մեկն է։

Իսկ որքանո՞վ է այն մոտ իրականությանը, եթե հաշվի առնենք, որ, ինչպես պարզվում է, երեք տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ միջանցքը պետք է վերահսկվեր կա՛մ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերի կողմից, կա՛մ պետք է լիներ համատեղ վերահսկողություն։ Այսինքն՝ Հայաստանը համաձայնում էր այդ տարբերակին։ Պարզապես, հիմա իրավիճակը քաղաքականապես այնպես է կախվել, որ պարզ չէ, թե ով ինչ է ուզում։ Ավելի ճիշտ, հայտնի է այն, ինչ ուզում և հասնում է հակառակորդը՝ բացի բոլոր առանցքային դերակատարներից և պաշտոնական Երևանից։

Մենք նաև գիտենք, թե ինչ է ուզում Ռուսաստանը, քիչ թե շատ հայտնի է այն ամենը, ինչ գրված է փաստաթղթերում, և Ռուսաստանը չի ուզում, որ արյուն թափվի։ Իսկ թե ինչ է ուզում պաշտոնական Երևանը, ինձ համար դա հարց է։ Հաշվի առնելով, որ խաղադրույքը ՀԱՊԿ-ի վրա չէ, հաշվի առնելով վերջին հայտարարությունները, հայ-ամերիկյան ինչ-որ զորավարժություններ՝ ես անկեղծորեն, ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչ ցույց կտան այդ զորավարժությունները։ Նրանք Ադրբեջանին ցույց կտան, թե՝ մի՛ ամաչեք, քանի որ արդեն այլ խաղացողներ են ընդգրկվում։ Հարցերը շատ են», — փաստել է զինկորը։