Բաքուն ցույց է տալիս ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու ցանկություն. Անդրեյ Նիկուլին
20 Սեպտեմբերի 2023, 18:28
Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Նիկուլինը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Ադրբեջանi ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում։
«Ադրբեջանի իշխանությունները հայտնում են, որ իրենք միջանցքներ են բացել հակամարտության գոտուց դուրս գալու համար։ Իհարկե, Բաքուն իդեալականորեն բավարարված կլինի այն իրավիճակով, երբ Ղարաբաղի բնակչության մեծ մասը՝ մեծահասակները, որոնք կարող են պաշտպանվել, բողոքել և իրավիճակը բարդացնել ադրբեջանական իշխանությունների համար, լքեն տարածաշրջանը և արդյունքում մի քանի տասնյակ հազարավոր, հիմնականում՝ սոցիալապես անապահով տարեցներ կմնան այնտեղ։
Բաքվին դա պետք է, որ արտասահմանյան պատվիրակություններին ցուցադրեն հայկական ժողովրդական համույթներ, երևի մի երկու հայկական դպրոց ու մանկապարտեզ՝ հայերենի մասնակի կրթությամբ, և նրանք հեռանան, գլխով անեն ու համաձայնվեն, որ Ադրբեջանը ժողովուրդների բարեկամության տարածք է և ասեն՝ տեսեք, որ հայերն ապրում և բարգավաճում են»,- ասել է քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ տեղի է ունենում բնակչության տեղահանում է, քանի որ այդ բնակչությունն Ադրբեջանին պետք չէ:
«Եվ այո, իսկապես, սա բնակչության զգալի մասի տեղահանումն է, պարզապես այն պատճառով, որ նա պետք չէ։ Այժմ Բաքուն ցանկություն է հայտնում վերջնականապես ավարտել ղարաբաղյան հակամարտությանը։ Փաստորեն, գործ ունենք երրորդ, իսկ Բաքվի տեսանկյունից՝ ղարաբաղյան վերջին պատերազմի հետ։ Նրանց կարծիքով, այն ամենը, ինչ իրենք ժամանակ չեն ունեցել անելու 2020 թվականին, պետք է լուծվի։ Բաքվի ծրագիրն է ՝ ջարդել պաշտպանության մնացորդները, և տեղահանել տեղի բնակչությանը»,- ընդգծել է Անդրեյ Նիկուլինը։