Բաքուն է մերժել Փաշինյան-Ալիև հանդիպման՝ Երևանի առաջարկը. ԱԳՆ

18 Հուլիսի 2024, 14:53

Քաղաքականություն

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», — հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: