Ալիևը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին
06 Հունիսի 2024, 20:47
Ադրբեջանի նախագահը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը չկա, և այժմ այն դե ֆակտո չի գործում: Ալիևը պնդում է դե յուրե կառույցը վերացնել , իսկ թե Հայաստանն ինչպես է մոտենում այս հարցին, ցույց կտա, թե որքանով է անկեղծ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Եթե Հայաստանը նախընտրի Մինսկի խմբի պահպանումը, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանի նկատմամբ նրա տարածքային հավակնությունները շարունակվում են», — ասել է Ալիևը: