Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, երրորդ կողմի մասնակցության կարիք չկա․ Հաջիև

12 Դեկտեմբերի 2024, 11:32

Քաղաքականություն

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։

Հաջիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությանը և նշել, որ այն պետք է ավարտվի։

«Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Սակայն այն դառնում է կայուն, իսկ կազմը և աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը: