Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվածության չեն հասել
07 Մայիսի 2023, 11:08
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել, տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: