Բաքուն գնահատել է Մոսկվայի ներողությունը AZAL-ի ինքնաթիռի միջադեպի համար

08 Նոյեմբերի 2025, 19:00

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներողությունը AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ կապված անվանել է կարևոր քայլ երկու երկրների միջև վստահությունը վերականգնելու ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է կատարվածի ամբողջական հետաքննություն, պետք է մեղավորներին ենթարկել պատասխանատվության, տուժածներին էլ փոխհատուցել։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Դուշանբեում Ալիևի և Պուտինի հանդիպումը ևս կարևոր փուլ է դարձել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Հիմա եթերում