Բաքուն Հայաստանից արտատարածքային միջանցք չի պահանջում, այլ՝ անվտանգության հուսալի երաշխիքներ. Ամիրբեկով

05 Հոկտեմբերի 2023, 10:45

Քաղաքականություն

Բաքուն չի պահանջում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի բացում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից՝ Նախիջևան գնացք նստող յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար:

Մենք գիտակցում ենք՝ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, սակայն այլ հարց է, թե ինչպես է Երևանն ապահովելու այդ տարածքում երթևեկության անվտանգությունը»,- ասել է Ամիրբեկովը՝ շեշտելով՝ եթե Հայաստանը որոշի ձգձգել այս գործընթացը, ապա այդ դեպքում կա պլան «Բ»՝ երթուղին անցնելու է Իրանով։

Հիմա եթերում