Բաքուն Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում․ Հիքմեթ Հաջիև

01 Սեպտեմբերի 2024, 14:32

Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևը հայտարարել է, թե հաշվի առնելով՝ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը ընթանում է խաղաղության, փոխըմբռնման պայմաններում, կարիք չկա, որ ԵՄ սահմանային առաքելությունը գործի Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանի մոտ։

«Եկել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, ըստ որի՝ ստեղծվում են սահմանազատման գործընթացի իրականացման հիմքն ու շրջանակ՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը զուտ երկկողմ բնույթ է կրում։

Հիմա եթերում