Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից

16 Նոյեմբերի 2023, 15:24

Քաղաքականություն

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Որպես հրաժարման պատճառ նշվում է «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը:

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

«Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ի մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։