Բաքուն մեզ տեղեկացրել է Ադրբեջանում մեր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին. ԿԽՄԿ

05 Մարտի 2025, 15:38

Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաչանը հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը իրենց տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։

Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ կապերը պահպանվում են: