Բաքուն ու Երևանը նոր ստատուս քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև
06 Դեկտեմբերի 2025, 17:00
Հիմնվելով արդար խաղաղության վրա՝ մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում։ Այս մասին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկամ ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ վերջերս ստորագրված խաղաղության բազմաթիվ համաձայնագրեր անարդյունք են մնացել, քանի որ դրանք ստորագրելուց հետո կողմերը իրենց զգում են «հարմարավետության գոտում»։
«Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել այս իրավիճակից։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի անհրաժեշտ է մեծ աշխատանք», — ասել է Հիքմեթ Հաջիևը։
Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։