Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի գա Հայաստան
31 Հոկտեմբերի 2025, 21:58
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նշել է՝ ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ դեռ չեն ստացել: