Բաքուն պատասխանատվություն չի կրում Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման համար․ Ալիև

27 Օգոստոսի 2025, 17:00

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իր երկիրը պատասխանատու չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար։

«Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար և երբեք չի հանդուրժի ագրեսիան կամ անհարգալից վերաբերմունքը»,- ասել է նա «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Խոսելով Եկատերինբուրգում նախորդ տարիներին տեղի ունեցած սպանությունների հետ կապված հանցավոր խմբավորման անդամների ձերբակալությունների մասին՝ Ալիևը այն որակել է որպես «Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների վրա անհիմն հարձակումներ»։