Բաքուն պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության. Օլաֆ Շոլց
19 Սեպտեմբերի 2023, 22:45
Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,- գրել է Գերմանիայի կանցլերը։