Բաքուն շահարկում է համաձայնագրի դրույթները և փորձում է խեղաթյուրել դրանք. Ալեքսեյ Մարտինով
12 Հուլիսի 2023, 12:53
«Նախ, այսօր Ռուսաստանը բազմաթիվ այլ գործեր ունի՝ և՛ «Հատուկ ռազմական գործողությունն» է, և՛ արտաքին աննախադեպ ճնշումը։ Երկրորդ՝ ես չէի ասի, որ Ռուսաստանը չի կարող հասնել պայմանագրի բոլոր պայմանների կատարմանը, այլ բան է, որ տարբեր ակնկալիքներ կան և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Տվյալ դեպքում, Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղապահի դերում և ունի չեզոք դիրք։ Հասկանալի է, որ կա ստորագրված փաստաթուղթ, և հասկանալի է, որ կողմերը փորձում են կառչել բոլոր «կետերից և բազմակետերից», — ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ սա հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտության ավանդույթն է։
«Ես հարցն այնպես չէի դնի, որ Ռուսաստանը չի կարող ինչ-որ բանի հասնել, գործը շարժվում է։ Այլ բան է, որ Բաքուն շահարկում է համաձայնագրի դրույթները և փորձում է քաշքշել։ Եվ դրա հետ պետք է ինչ-որ բան անել», — եզրափակել է Մարտինովը։