Բաքուն շատ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղության կնքմանը, քան երբևէ․ Ալիև

14 Մարտի 2024, 11:37

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Մասնատված աշխարհի վերականգնում» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է, որ, իր կարծիքով, Բաքուն այժմ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղությանը, քան երբևէ։

«Այժմ մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ նախկինում», — ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա: