Բաքուն վախենում է, որ ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստանին կուժեղացնի Ղարաբաղի հարցը բարձրացնելու հայերի ձգտումը. Սերգեյ Ֆյոդորով
21 Նոյեմբերի 2023, 20:45
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ֆրանսիայի գծով մասնագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Ֆյոդորովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում և «վատ խորհուրդներ» է տալիս Հայաստանին:
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը նման հայտարարություն է արել, քանի որ ձգձգվում է պայմանագրի ստորագրումը:
«Բաքուն վախենում է, որ Ֆրանսիան ինչ-որ սպառազինություն կմատակարարի Հայաստանին, և դա կուժեղացնի հայերի մի մասի ձգտումը, այնուամենայնիվ, կրկին բարձրացնել Ղարաբաղի հարցը, և որ, հնարավոր է, դա կլինի ուժային ճանապարհով։ Թեև ներկայումս դա քիչ հավանական է թվում։ Ֆրանսիան այն երկիրը չէ, որը կարող է մինչև ատամները զինել Հայաստանին, որը թույլ կտա Հայաստանին ռազմական ճանապարհով հարաբերություններ պարզել Ադրբեջանի հետ և վերականգնել վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ:
Այնուամենայնիվ, հասկանալի է, թե ինչու է Ֆրանսիան աջակցում Հայաստանին, քանի որ Ֆրանսիայում բավականին ազդեցիկ հայկական սփյուռք կա, ավելի քան կես միլիոն մարդ, այնտեղ շատ էթնիկ հայեր կան՝ քաղաքական գործիչներ, գործարարներ և այլն։ Այս առումով Հայաստանը մոտ է Ֆրանսիային, ֆրանսիացի բնակչությանը, էլ չեմ խոսում աշխարհահռչակ շանսոնյեների մասին, ինչպիսին Ազնավուրն է», — ասել Է Ֆյոդորովը։