Բաքուն զինելու է Կիևին, եթե ՌԴ-ն շարունակի հարձակվել Ուկրաինայում նրա օբյեկտների վրա. ԶԼՄ-ներ
12 Օգոստոսի 2025, 14:40
Բաքուն կվերացնի Կիևին զենք մատակարարելու արգելքը, եթե ռուսական բանակը շարունակի հարձակումները Ուկրաինայում Ադրբեջանի գազային օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է Caliber-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Աղբյուրի տվյալներով՝ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի գազային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու հարցը, որով իրականացվում է ադրբեջանական գազի տարանցումը։ Բացի այդ, հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Օդեսայում ադրբեջանական SOCAR նավթային բազայի ուղղությամբ:
Պարբերականը նշել է, որ ՌԴ-ի հետևողական հարվածներն Ուկրաինայի տարածքում ադրբեջանական օբյեկտներին շարունակվում են, ինչի կապակցությամբ Բաքուն ստիպված է պատասխան միջոցներ ձեռնարկել: