Բաքվի դատարանը մերժել է փաստաբանի բողոքը և կալանքի տակ է թողել Ռուբեն Վարդանյանին

09 Հոկտեմբերի 2023, 17:13

Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու պահանջով վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։

Դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը համարել է «ողջամիտ» և մերժել է փաստաբանի բողոքը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարարին Բերձորի անցակետն անցնելիս: