Բաքվի դեմ պատժամիջոցները կարող են խանգարել Երևանի հետ խաղաղ գործընթացին. Բունդեսթագի ներկայացուցիչ
27 Փետրվարի 2024, 15:40
Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը կխանգարի Հայաստանի հետ խաղաղ գործընթացին: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը:
Նրա խոսքով՝ փաստերը, որոնք բերվում են Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար, միանգամայն արդարացի են։
«Իմ կարծիքով՝ պատժամիջոցները հաճախ սահմանափակ հաջողություն են ունենում։ Ցանկանում եմ մի փոքր նվազեցնել ձեր ակնկալիքներն ու հույսերն այս հարցի շուրջ, քանի որ, համենայնդեպս, այս փուլում նման պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղ գործընթացի արդյունավետությանը», — հավելել է գերմանացի քաղաքական գործիչը։