Բաքվի և Երևանի միջև խաղաղության ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է. Բայրամով

06 Հուլիսի 2024, 16:36

Քաղաքականություն

Բաքվի և Երևանի միջև տևական խաղաղության ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը․

«Ադրբեջանն ամենից շատ շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ», — ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Շուշիում ԱԳ նախարարների խորհրդի նիստում: