Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա Կովկասը Ռուսաստանից ազատագրելու օր. Սաակաշվիլի
07 Օգոստոսի 2025, 12:40
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող համաձայնագրի ստորագրումը կլինի պատմական պահ:
«Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմտնի որպես Ռուսաստանի ճիրաններից Կովկասի ազատագրման օր», — հայտարարել է նա:
Սաակաշվիլիի խոսքով՝ ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում ազդարարում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության մասին: