Բաքվի հերթական մեղադրանքը հերքում է ՀՀ ՊՆ-ն
19 Օգոստոսի 2024, 12:44
Բաքուն շարունակում է հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու համար։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարում է մեր պաշտպանական գերատեսչությունը։