Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին
21 Նոյեմբերի 2024, 14:25
Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–իցմեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները։
Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ Հայաստանից և Ադրբեջանի ջրաբանների խումբ է աշխատում անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ։ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ ոլորտում պաշտոնական համագործակցություն չկա։
«ՀՀ ԱԳ նախարարության տեղեկությունների համաձայն թեմայի շուրջ շփումներ տեղի են ունեցել երկու պետությունների հասարակական կազմակերպությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հավելել են նաև, որ ՀՀ-ն իրականացնում է միջազգային և տարածաշրջանային համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվումջրային ռեսուրսների կառավարման ոլորտում շահագրգիռ երկրների հետ, որոնք հանձնառու են բարեխիղճ և կառուցողական կերպով իրագործելու միջազգային իրավունքից, այդ թվում բնապահպանական կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունները։