Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. Արցախի ներկայացուցիչ

21 Սեպտեմբերի 2023, 14:57

Քաղաքականություն

ՌԻԱ «Նովոստի»-ն գրում է, որ Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն:

Ըստ ադրբեջանական կոմղի հայտարարության՝ Արցախի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։

Հիշեցնենք, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը:

Երեկ հայտնի էր դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

— լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: