Բաքվի ռազմական գործողությունները Արցախում հակասում են կարգավորման ջանքերին․ Բլինքեն

23 Սեպտեմբերի 2023, 12:15

Քաղաքականություն

Այս շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը հակասում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական գործողություններին, մենք ցանկանում ենք հստակեցնել, որ Միացյալ Նահանգների ընդհանուր դիրքորոշման համաձայն՝ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է մեր գործադրած ջանքերին, բայց որ շատ ավելի կարևոր է՝ այն ջանքերին, որ երկու երկրներն էլ գործադրում են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղ լուծում գտնելու համար: Սա արտացոլում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերը։ Երկու երկրներն էլ իրենց ներդրումն են ունեցել այս գործում, այդ թվում՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Եվրամիությունը և ես աջակցում ենք այս աշխատանքին։ Այնպես որ, գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, պարզապես հակասում են այդ ջանքերին», — ասաց նա:

Հիմա եթերում