Բաքվի վերաքննիչ դատարանը կսկսի Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննությունը

25 Դեկտեմբերի 2023, 14:44

Քաղաքականություն

Բաքվի դատարանը քննության է ընդունել Լաչինի միջանցքում ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի բողոքը, որ վերաբերում է ստորադաս դատարանի որոշմանը։

Նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական դատարանը Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ահմեդովի նախագահությամբ կայացած նիստում ուսումնասիրվել են Խաչատրյանի վերաբերյալ տվյալներն ու վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Գործով դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունվարի 7-ին: