Բաքվից կաշառք ստանալու համար Գերմանիայում դատում են Բունդեսթագի նախկին պատգամավորներին
17 Հունվարի 2025, 10:10

Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում հինգշաբթի սկսվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անդամներ Էդուարդ Լինտների և Աքսել Ֆիշերի դեմ լսումները, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ նախկին խորհրդարանականներին մեղադրում են Ադրբեջանից գումար ստանալու մեջ այն ժամանակահատվածում, երբ նրանք ներկայացնում էին Գերմանիան ԵԽԽՎ-ում: Խոսքը կաշառքի մասին է, որի նպատակն է ազդել վեհաժողովի որոշումների վրա՝ հօգուտ Ադրբեջանի ։ Մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։
Դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «քրեական գործ է հարուցվել Էդուարդ Լ.-ի և այլ անձանց նկատմամբ՝ կաշառակերության և կոռուպցիայի կասկածանքով»։ Նշվում է, որ այս գործով հիմնական նիստերը կտևեն մինչև օգոստոս։