Բաքվին և Երևանին կոչ ենք անում խուսափել սադրանքներից և նվազեցնել լարվածությունը. Սպիտակ տուն
29 Հունիսի 2023, 11:00
Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին:
«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի թվիթերյան գրառման տեքստում: