Բաքվում 16 պատանդների դատապարտումը անհամատեղելի է արդար դատաքննության հետ. Amnesty International
18 Փետրվարի 2026, 11:30
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն անդրադարձել է Բաքվում հայ պատանդների դատավճռին.
«16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտության զոհերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և հանցագործությունների չկրկնվելու երաշխիքների, այս դատապարտումները վիրավորանք են միջազգային իրավունքի համաձայն հանցագործությունների բոլոր զոհերի համար»: