Բաքվում 2020թ-ից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
10 Ապրիլի 2025, 18:00

Ադրբեջանում գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիների» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Գերիների խնդրին մենք երկու դիտանկյունից ենք մոտենում, որոնցից կարևորագույնն ազատ արձակման հարցն է, բայց մինչ այդ պահման պայմաններն են. պետք է նրանց իրավունքները հարգվեն։ Գերիների հիմնախնդիրը կապված է հենց բռնի անհետացման խնդրի հետ։ Եղել են դեպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ Մենք ունենք մարդկային ճակատագրեր, որոնք շարունակում են մնալ անհայտության մեջ»,- նշել է Սահակյանը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացածը 2023 թվականին։