Բաքվում գերիներ ունենալով հնարավոր չէ ճիշտ սկզբունքներով սահմանազատում անել. Քրիստինե Վարդանյան

07 Մայիսի 2024, 22:15

Քաղաքականություն

Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:

Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Քրիստինե Վարդանյանը նշել է՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հայտարարել է՝ մայիսի 9-ին գալիս է Երևան հարցեր տալու։

«Շարժումը գալիս է Երևան հարցեր տալու, պահանջներ հնչեցնելու և դրանց պատասխանները ստանալու։ Այս պահին երկիրը հանձնելու ապօրինի գործընթաց է տեղի ունենում, բայց դա պետք է կասեցնել։ Այս պահին երկրում կա մի ուժ, մի բևեռ, որ ասում է, ես եմ որոշում՝ որտեղ է սկսվում ու ավարտվում երկիրը։ Բայց հիմա ձևավորվել է դրա հակակշիռ ուժը և ասում է, որ դու չես որոշողը, այլ ժողովուրդը»,- նշել է Վարդանյանը։

Նա ընդգծել է՝ որպես այլընտրանք առաջարկում են չբավարարել Ադրբեջանի միակողմանի զիջումները։

«Մենք առաջարկում ենք Ադրբեջանի միակողմանի զիջումները չբավարարել, առաջարկում ենք չհայտարարել, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող գյուղերը ադրբեջանական են, առաջարկում ենք լուծել Բաքվում պահվող գերիների հարցը, բանակցություններից չհանել Արցախ վերադառնալու հարցը։ Այլընտրանքը սկսվում է չանելով այն, ինչ արել է ներկա իշխանությունը»,- ասել է Քրիտինե արդանյանը։

Հիմա եթերում