Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան
26 Հոկտեմբերի 2023, 11:35
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված: Ցավոք, ՄԻԵԴ մեխանիզմները մեզ շատ ավելին չեն տալիս, որ ավելի ներգրավվենք, չնայած արել ենք փորձ»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը։
Նա նշել է նաև, որ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ։