Բաքվում մեկնարկելու է Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը

17 Հունվարի 2025, 11:06

Քաղաքականություն

Այսօր Բաքվում սկսվելու է Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչների դեմ շինծու գործերով դատավարությունը:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։