Բաքվում ներկայացրել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» ինտերնետ-հանրագիտարանը
30 Դեկտեմբերի 2025, 15:25
Բաքվում ներկայացրել են «Արևմտյան Ադրբեջանի մասին վիրտուալ հանրագիտարանային ժողովածու» ինտերնետային ռեսուրսը, որը մշակվել է Ադրբեջանի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի կողմից: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աղբյուրների տվյալներով՝ նախագիծը ներառում է 8 բաժին և ավելի քան 30 գլուխ, նյութերը համակարգված են տարածքային սկզբունքով և ընդգրկում են պատմական, մշակութային և սոցիալ-քաղաքական թեմաներ:
Ինչպես հայտարարել է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի նախագահ և նախագծի գլխավոր խորհրդատու Անար Գադիրլին, նախաձեռնությունը, նրա խոսքով, «ուղղված է պատմական տվյալների ներկայացմանը՝ սկզբնաղբյուրների և գիտական նյութերի հիման վրա»: Նա նաև ընդգծել է, որ նախագիծը, ադրբեջանական կողմի պնդմամբ, իրականացվում է երկրի ղեկավարության կողմից նախանշված ռազմավարական մոտեցումների շրջանակներում: