Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով ակցիա՝ Նիդերլանդներում

12 Նոյեմբերի 2024, 14:35

Քաղաքականություն

Նոյեմբերի 11-ին՝ COP29-ի մեկնարկի օրը, Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում՝ Ազգային համերգասրահի առջև երիտասարդները տեղի բնակչությանը բաժանել են թռուցիկներ, որոնցում ներկայացվում էր Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև կոչ՝ ուղղված համաժողովին մասնակցող պատվիրակներին, որպեսզի բարձրաձայնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմական ղեկավարության ազատ արձակման հարցը։

Երիտասարդները նաև COP29-ի և ադրբեջանական վայրագությունների մասին պատմող կայքի հղումներով պիտակներ են փակցրել հասարակական տրանսպորտում և տարբեր հանրային վայրերում։

Հիմա եթերում