Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

06 Նոյեմբերի 2023, 11:08

Քաղաքականություն

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը:

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ սպասվում է, որ դատական քննությունն այսօր կավարտվի։

Խաչատրյանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները։

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը։ Շինծու գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Խաչատրյանին առեւանգել էին հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Նա Հայաստան պետք է տեղափոխվեր սրտի վիրահատության համար:

Հիմա եթերում