«Բարի գալուստ». Հայաստանի ֆուտբոլի հավաքականին ջերմորեն են ընդունել Թբիլիսիում
23 Մարտի 2025, 13:45

Մարզման համար Թբիլիսիի «Դինամո» ստադիոն ժամանած Հայաստանի հավաքականին ջերմորեն են ընդունել՝ ցուցատախտակին հայերեն գրելով «Բարի գալուստ»։
Նշենք, որ Հայաստանի թիմը ժամանել Է Թբիլիսի, որտեղ այսօր՝ ժամը 18:00-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը Վրաստանի հավաքականի հետ: Թիմերը կխաղան Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում մնալու իրավունքի համար։ Խաղը տեղի կունենա «Դինամո-Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 54 հազար երկրպագու:
Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում Վրաստանը հաղթել էր 3:0 հաշվով: