Բարի մարդիկ, անհավանական բնություն և համեղ սնունդ. ֆրանսիական հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանին

31 Մայիսի 2025, 14:20

Հայեր

Հայտնի շեֆ-խոհարար Ալեքսիա Դյուշենը ֆրանսիական «CANAL+» հեռուստաալիքով հեռարձակվող «Alexia cuisine le monde» հեռուստաշոուի ժամանակ պատմել է Հայաստան կատարած այցի մասին:

Անցյալ տարի նա եղել է Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և մի քանի գյուղերում, որտեղ, ըստ նրա, հանդիպել է ամենաբարի մարդկանց հետ, որտեղ կա անհավանական բնություն և համեղ սնունդ»:

Ալեքսիայի ակնարկում ընդգրկվել է հայկական լավաշն ու գաթան, տոլման ու նուռը, նա նաև նշել է հայկական խոհանոցի բազմազանության մասին, որը հարուստ է տարբեր խոտաբույսերով, բանջարեղենով և չրերով։

Հիմա եթերում