Բարսեղ Թումանյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում
«Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացրել է «Երաժշտական համաստեղությունները Ֆաբերժեի թանգարանում» խորագրով համերգ՝ Հայաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Ռուսաստանից ժամանած երգիչների մասնակցությամբ։
Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է աշխարհահռչակ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը (բաս), ով փայլել է աշխարհի առաջատար օպերային թատրոնների բեմերում, իսկ այսօր «Աստանա օպերա» թատրոնի առաջատար մենակատարն է:
Համերգը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (դիրիժոր՝ Միխայիլ Գոլիկով):