Բարսեղյանի գոլը ճանաչվել է ամսվա լավագույն գոլը Սլովակիայի առաջնությունում

09 Հոկտեմբերի 2024, 09:20

Սպորտ

«Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանի գոլը «Դունայսկայի» հետ խաղում ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն գոլը Սլովակիայի առաջնությունում։

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը հաղթական դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայի առաջնության 7-րդ տուրում:

«Դունայսկա Ստրեդայի» դեմ արտագնա խաղում Բրատիսլավայի «Սլովանի» եզրային հարձակվողը 56-րդ րոպեին խփել է պատասխան գոլը, իսկ 89-րդ րոպեին 11-մետրանոցից հաղթանակ է կորզել գործող չեմպիոնի համար` 2-1: