Բարսեղյանի հաղթական գոլը «Սլովան»-ին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

29 Օգոստոսի 2024, 10:20

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Սլովանը» որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում 3։2 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Միդտյուլանին»։

86-րդ րոպեին «Սլովանի» հաղթական գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Հիմա եթերում